Սիրելի հայրենիքը սիրող լրագրողներ, արդեն մեկ շաբաթ է անցել չարաբաստիկ ասուլիսից, սակայն երկու լրագրողի հարցերի շուրջ կրքերը չեն մարում:
Մեկ շաբաթ լրահոսում մնալը դա անշուշտ ռեկորդ է: Համեմատության համար՝ մեր հայրենակցի անցակետից առևանգման լուրը երկու օր մնաց լրահոսում, հղի կնոջ սպանությունը երեք օր, նորածին երեխային մատուռում թողնելու լուրը 5-6 ժամ:
Լրահոսում մնում են այն իրադարձությունները որոնք իրոք անհանգստության առիթ են հանդիսանում այս իշխանության համար: Լրագրողների հարցերն ինքնին վտանգ չէին ներկայացնում, սակայն երկու հոգի որոշեցին ջարդել սիստեման:
Սիստեման հետևյալն է՝ հայտարարվում է ասուլիս, ներկայանում են լրագրողներ, հնչեցնում են սուր հարցեր, որոնց բանախոսը լկտիորեն «կռուտիտ» է անում, իսկ եթե ծայրահեղ դեպքում կռուտիտը չի անցնում սկսում է ծաղրել լրագրողին, կամ անմակարդակ անեկդոտ պատմել...
Այս սիստեմը կոչվում է նիկոլի օրակարգ:
Ani Gevorgyan-ը և Hripsime Jebejyan-ը կոտրեցին այդ սիստեմը:
Երկու լրագրող ասուլիսին մասնակցեցին իրենց կանոններով:
Երկու լրագրողներ ոտքերը սրբեցին, թե նիկոլի և, թե նրա օրակարգի վրա:
Երկու լրագրողներ թելադրեցին ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆ օրակարգը:
Երկու լրագրող որոշեցին, որ առաջինը սիրում են իրենց երկիրը ու մեզ բոլորիս, նոր դրանից հետո իրենց մասնագիտությունը:
Երկու լրագրող որոշեցին իրենց զգացմունքը իրենց պետության նկատմամբ արտահայտել իրենց մասնագիտության միջոցով:
Ա՛յ, դա է տեղի ունեցել, ա՛յ, դրանից են իրար խառնվել դավաճանների իշխանությունը և նրան մերձ աղբանոցի փողասեր առնետները:
Ջարդել սիստեմը, ականջներից բռնել ու թելադրել սեփական կանոնները:
Բոլո՛ր ոլորտներում:
Նարեկ ՄԱԼՅԱՆ